Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Ապստամբում եմ

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Ապստամբում եմ
01.10.2013 | 13:10

Տան մուտքից դուրս եմ գալիս: Մուտքից սկսվող աստիճաններով վեր է բարձրանում մի հինգամյա մանչուկ: Կիսախավարում, մենակ, լուռ… Ո՞ւմ զավակն է, ո՞ւր է ծնողը: Կարծես հարցիս ի պատասխան՝ տեսնում եմ մուտքի առջևի մայթին հավաքված մարդկանց: Նրանցից մեկը գալիս է երեխայի հետևից: Արտագաղթողների հաջորդ խումբն է: Խռովք է – երիտասարդ մարդիկ, կանայք, երեխաներ, ծերեր… Հայ գենի մի առու - իմ աչքի առջև - հիմա՜, հիմա՜, հիմա՜ - հոսելու է դուրս, դեպի անհայտություն… Սիրտս աղաղակում է, ապստամբում է այս ահռելի կորստին ի տես: Ապստամբում եմ… Ի՞նչ անենք այս ժամին: Եթե Արարչին հարցնեմ, գիտեմ՝ կասի – իսկ ՍԵՐԴ անմնացո՞րդ է, իսկ ջանքդ ու աշխատանքդ անվե՞րջ են… Պիտի ամաչեմ… Նույն ժամին մարդիկ ելք են փնտրում: Մեկը ընկերության հրավեր է ուղարկել, թե խոսենք «ռազմավարությունից»… Ընկերս, ականջդ բեր ասեմ, թող մարդ չլսի. «Ա՛յ տղա, ա՛յ ռազմավար, ա՛յ հեղաշրջավար, ա՛յ ապագա նախարար – եթե մի թղթի մեջ Արարիչը չկա, նրա Օրենքը չկա, Ազգի Օրենքը չկա, եթե Արմատը չկա, Բունը չկա, Սաղարթը չկա… Եթե պտղի խաղը չկա, նորածնի ճիչը չկա, օրորոցայինը չկա… Եթե կենդանի ԿՅԱՆՔԸ չկա – ի՞նչ ռազմավարություն… Ի՞նչ պետություն:»: Չէ՛, ապստամբում եմ հայ մտքի ամլության դեմ… Եվ ինքս ինձ ասում եմ – թե սերդ ու բանականությունդ տեղն են՝ ինչի՞ չես ապստամբում ինքդ քո դեմ, հին ու անպտուղ ձևերի, կեղծ աստիճանների, ամուլ արգանդների, անսիրտ ռազմավարների, քսու մարտավարների դեմ, ինչի՞ առաջ չես տանում քեզ հայտնված ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Լսում եմ այս կշտամբանքը և այսօրվանից ԱՊՍՏԱՄԲՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՄ ԴԵՄ: Ո՛ղջ մնացե՛ք և … զգո՛ւյշ եղեք:

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ